Մորական տատիիս շատ էի սիրում, շատ լավ ու բարի կին էր: Մամայիս շատա օգնել: Մերս հորս ձեռը շատ ա տա ռա պել ու տատիս խղճում էր մորս, ամեն կերպ ուզում էր օգնած լիներ: Բայց շատ բաներ թաքուն էր անում, որ քեռիս ու տղերքը չիմանային: Քեռուս կնիկը անընդհատ մարդուն ու տղեքին մորս դեմ էր տրամադրում, իբր մերս տատուս թա լանում ա: Բայց մամաս կյանքում տատիկիցս 10 դրամ խնդրած չկա:
Տատիս ամեն ինչ իրա կամքով էր անում, իրա թոշակով: բայց քեռուս կնգան մնար, տատուս թոշակն էլ ձեռքից կվերցներ: Ես աշխատում էի, օգնում էի մամայիս: Մի կերպ ապրում էինք: Ես էդքան էլ չէի սիրում քեռուս ընտանիքին ու շատ չէի շփվում իրանց հետ: Տատիս մի սենյականոց բնակարան ուներ, վարձով էր տվել: Ինքը քեռուս ընտանիքի հետ էր ապրում: Էդ բնակարանը տատիս ինձ կտակեց, բայց խնդրեց, որ ոչ մեկի չասեմ:
Ասեց. բալա ջան, դրանք հանկարծ չիմանան, ինձ կբզկտեն, ամեն ինչ կանեն, որ ձեռքիցդ վերցնեն: Տատիկիս մա հից հետո, քեռուս ընտանիքն իմացավ, որ բնակարանն իմն ա: Մենակ տեսնեիք, թե ինչ արեցին, ամեն կեղ տոտ քայլի դիմեցին, մինչև որ ես ոս տի կանություն դիմեցի ու ինձ ու մորս հանգիստ թողեցին: Հիմա որոշել եմ վաճառեմ ու մորս հետ տեղափոխվենք ուրիշ քաղաք: Դրանցից ինչքան հեռու, էնքան լավ: