Տեգրս Ամերիկա ա ապրում ընտանիքով. 15 օրով եկել էին Հայաստան. տեգորս կինն իրան նենց էր պահում, ոնց որ ինքը եսիմ ով ա, մենք էլ չտեսն ենք. տեսեք, ինչ արեցի

Տեգրս, որ ամուսնացավ, լավ հիշում եմ, որ գյուղից գնացինք հարս ուզելու: Բայց հիմա տեգորս կինն իրան նենցա պահում, ոնց որ պորտն ամերիկաներում են կտրել: Ինքը զարգացածն ա, մենք էլ որ Հայաստանում ենք ապրում կյանքից հետ ենք մնացել: Իրանք, որ ամուսնացան գնացին Ամերիկա միանգամից գործերն եղավ: Արդեն էս տարուց ավել ա ինչ Լոս Անջելեսում են ապրում: Էս ամիս որոշեցին 15 օրով գան Հայաստան, գործեր ունեն համ էլ վաղուց չեն եկել: `

Որախանում ես դե դրսից հյուրա գալու, պատրաստվում ես, էն էլ իզուր:

Տեգորս կինը նենցա պահում իրան, իբր մենք չտես ենք, ինքն էլ հարուստ կին մեծահոգաբար ծախսա անում: Ասումաէ էս ինչ բանը փորձած չեք լինի, պատիվ կտանք, որտեղ են լավ հաց տալիս գնանք և այլն: Իմ սարքածները հեչ էլի: Մի խոսքով ասում էի հյուր են ձեն չհանեմ ժամանակավոր ա: Բայց որ սկսեց երեխեքիս էլ նենց վերաբերվել իբր չտես են ու մեղկ, չդիմացա ասեցի. «Ալվարդ ջան, դու ոնց որ մոռանում ես, որտեղից ես գնացել Ամերիկա:

Ինչը որ ասում ես Հյաստանում էլ կա, հնարավորության դեպքում էլ փորձում ու օգտվում ենք, Փառք Աստծո երեխեքն էլ ոչնչից զուրկ չեն մնում: Նենց որ մի հատ իջի Ամերիկայիդ սամլյոտից ու վերադարձի հայրենիք»: Տեգրս էլ կողքից ասեց՝ «հա էլի, դերասանուհի ջան, հանգիստ մնա, ստեղ սաղ քեզ գիտեն, Ամերիկան չի, որ ձև տաս»: