Էրեկ գործից շուտ տուն եկա, մտնում եմ տուն, խոհանոցից ձեներ են գալիս, սկեսրայրս ու սկեսուրս էին․ մեկ էլ նենց բան լսեցի, մենակ իմանաք ինչից էին խոսում, դուրս եկա նորից մտա տուն, որ չիմանան, թե ամեն ինչ լսել եմ

Ժողովուրդ, որ ասում եմ ոսկի ընտանիք եմ ընկել, ընկերուհիներս ասում են տենց ես ցույց տալիս, բայց ով գիտի ամեն օր կռիվ եք անում հարս ու սկեսուր։ Չէ, ասենք գանձին, սկեսուրիս սկեսրայրիս հարցում բախտս բերելա, մի տղա ունեն, ես էլ հարս եմ եկել, ինձ նենց են պահում, իրանց հարազատ աղջկա պես, առիթն էլ բաց չեն թողնում, ամեն անգամ ասում են դու գիտես, որ մենք միշտ երազել ենք աղջիկ երեխա ունենանք, դու էդ բացը լրացրել ես։

Մի ամսից էլ ծնունդսա, գնում գալիս հարցնում են ինչ ես ուզում նվիրենք, պակաս ինչ կա, կամ ինչ ես ուզում, որ ձեռդ չի գնում առնես, ասա մենք նվիրենք, դե ես էլ իրոք բան չեմ ուզում, հլը որ ամեն ինչ ունեմ։ Բայց երեկ գործից մտա տուն, մեկ էլ լսեմ մարդ ու կնիկ նստած խոհանոցում քննարկում են ինձ ինչ նվիրեն։ Ականջի ծայրով լսեցի, որ հեռախոս են ուզում նվիրեն, վերջին մոդելի, քիչ էր մնում պալիտ լինեի։

Դուրս եկա, նորից մտա արդեն բարձ շծկացնելով, որ լսեն եկել եմ, չէի ուզում իմանան, որ լսել եմ, իրանց սյուրպրիզը չփչացնեմ, բայց որ հեռախոս առնեն, իսկական բինգո կլինի, քանի տարիա նույնն եմ օգտագործում, ինձ որ լինի չէի փոխի, ես թիթիզ բաների հետևից չեմ ընկնում, դրա համար ոչ էլ մտքիս կար հեռախոս փոխելը, դե բայց որ ուզում են նվիրեն, ոնց չուրախանաս։