Որ հարևաններիս ասում եմ հարսիս հարևաններիցս շատ եմ սիրում սաղ վրես խնդում են, բայց շատ քիչ մարդ գիտի իրականում իմ հարսը իմ համար ինչերա արել, որ դաժե իմ հարազատ աղջիկը ի համար չարեց, որ ես իրա օգնության կարիքը ունեի թողեց ու գնաց:
Մի քանի տարի առաջ ինսո ւլտ խփեց, լավա որ հիմա լավ եմ գոնե իմ ոտ ու ձեռով եմ, բայց էլի օգնության կարիք լինումա: Բայց էէդ ժամանակ հենց առաջին օրվանցի իմ հարսնա ինձնով զբաղվել, հի վանդանոցում ինքը ինձ պահեց, հետո բերեց տուն, շորերս փոխում էր, ինձ լողացնում էի հագցնում էր, երկու տեսակի ճաշ էր սարքում, որ ես կարանամ ուտեմ, ամեն հարցով կողքսա եղել ու չի թողել, որ ես ինչ-որ հարցում նեղվեմ ու մտածեմ, որ անզոր եմ:
Իսկ աղջիկս, ախ հարզատ աղջիկս է, իմ միս ու արո ւնը, մի քանի անագամ մենակ եկալա հի վանդանոց, տենց մի քանի միրգ բան առաջ ու վերջ, բայց մի անգամ չեկավ ինքը ինձ շոր հագցնի, կամ ինքը մի բանով օգնի: Սաղ հարսս ա արել, էն դաժե ամենազզվելի բաները ինքը չի նեղվելու սիրով արելա: Բա ես հիմա իրա էդքան արածից հետո, ես ոնց կարամ իրան չգնահատեմ: Թող մարդիկ իմանան ու սովորեն, եթե լավ ես վերաբերում, ուրեմն նույն պատասխանն էլ ստանում: