Թոշակս չլիներ, հիմա ինձ ծերանոց էին տարել․․․Որ պատմեմ գլխիս եկածը լացներդ կգա։Տղես կրիվ կնգա կողմնա բռնել ու անշնոր հակալի պես ուրանումա ամեն արածս։ Կնիկը ինչ եկելա, ամբողջ օրը հետս վիճվումա։ Էդ էլ էն կարգի լիրբնա, դերասանի մեկը, ոչ տղուս ականջը ինչ ստով ասես որ լցնումա։
Մենակ, թե տան մեջ իրա խոսքն անցնի ու հանկարծ իմ ուզածով ոչ մի բան չլինի։ Ուշք ու միտքները ամբողջ օրը կյանք անելնա։ Տղ ուս էլ իրա նմանա դարձրել լրիվ։ Առաջ ես ոչ մի վարկ ու պարտք չեմ ունեցել, բայց հիմա տան մեջ մի բան չկա, որ առանց ապառիկի առած լինեն։ Թե էդքանի տակից ոնց են դուրս գալու իրանք էլ չգիտեն։ Թողնես մենակ առնի ու տունը դնի։ Պլիտա առնել տվեց , բայց մի անգամ սարքած խմորեղենը չտեսանք։
Մենակ պատրաստի բաներիա վազում, անգամ սալաթը գնումա էն նեխած զիբիլներիցա առնում։ Թե դա էլ ոնցա տան կնիկ, ես չգի տեմ։ Տղես էլ գիտի, թե կնիկ ունի։ Էդ էլ հերիք չի, սովորելա , որ իմ թոշակին կպնի։ Ինքը ռիսկ չի անում, տղուսա ուղարկում , որ անունով պարտքով թոշակիցս փող ուզեն։ Եթե ես էլ էդ չանեի, հաստատ շուտվանից էր տղուս համոզել, որ ինձ ծերանոց կամ մի տեղ ուղարկեին։
Ես էդ թոշակը կտամ առանց իրանց ուզելու էլ, եթե իմանամ, որ մի պետքական բանի կամ երեխու վրա ծախսվումա։ Բայց դա մեռ ավ գլխներիս օյին դնելով։ Մի օր մորը ծնունդին ոսկիա առնում, մի օր կոֆեի ապարատա առնում։ Էդ էլ անումա նրա համար, որ ընկերուհիներին զարմացնի տուն կանչելուց։
Իրա պետքն էլ չի, որ երեխու շորերը տարին մեկ են թարմացվում, որ երեխուն դպրոցում շատ բաների համար փողա պետք։ Արդեն ես եմ գետինը մտնում։ Էդ երեխեն ծնող ունի, մեր ունի, բայց դասղեկը իմ հետա կապվում ամեն բանի համար։ Արդեն էդ կնիկն էլա հասկացել դրա տիպարը։ Դրա դարդից էլ չգիտեմ ինչ անեմ