Տնով տեղով հետ եմ եկել Հայաստանս, էն էլ պարզվեց որ ոչ տուն ունեմ, ոչ էլ տեղ…Հարյուր տարվա հարևանս մի ժամում դարձել ա թշնամիս

Տնով տեղով հետ եմ եկել Հայաստանս, էն էլ պարզվեց որ ոչ տուն ունեմ, ոչ էլ տեղ…Հարյուր տարվա հարևանս մի ժամում դարձել ա թշնամիս։Տնով տեղով հետ եմ եկել հայրենիքս, չեք պատկերացնի թե ինչ մեծ հույսով եմ հետ եկել, որ հեսա ստեղ ամեն ինչ ստեղծե լու եմ ու մինչև վերջ մնալու եմ Հայաստանում:

էն էլ պարզվեց որ ոչ տուն ունեմ ոչ էլ տեղ. Էս Էջմիածնում մի հատ պապական տուն ունեի հողամասով ամեն ինչով, ճիշտ ա միջի ռեմոնտը մի քիչ հին էր բայց էդ խնդիր չեր ես ձեռի հետ ամեն ինչ էլ կանեի:Տան բանալիները տվել էի հարևանիս մոտ որ ինքը տանը հետևեր էն էլ իմացա որ ինքնագլուխ ռուս ընտանիք ա բերել տեղավորել ամսական էլ 1500 դոլար փող ա աշխատում, գնացի տենամ տունս մի հատ ավերակի ա վերածված,

պատերի աբոյները պոկած, տան թանկանոց սպասքը հանել էին օգտագործում էին մերս որ տեսավ միանգամից վատացավ:Հարյուր տարվա հարևանս մի ժամում դարձավ թշնամիս. էս ինչ դարի ենք հասել.

Ախր գոնե մի բերան ասեր էլի կասեի տար բայց միջի բաներն տեղափոխի ապահով տեղ որ չավիրեն հիմա ասում եմ ոնց սրանց բե րել լցրել ես տունս հան տար քո տունը ու քանի ամիս որ իմ հաշվին ապրեցրել ես գումարը տուր որ էս իրանց ավերակները դզեմ: Վերջը մի հատ կռիվ բան, ըտնց էլ դրան ուղարկեցի գրողի ծողը էդ ռուսներին էլ նւյն օրը տնից հանեցի ուղարկեցի ուր ուղում են թող գնան: