Իշլի քյուֆթայի սիրահարներ, այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է. այն երբեք չի ճաքում, իդեալական կպչում Է ու աննկարագրելի համեղ Է

Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ իշլի քյուֆթայի պատրաստման բազատեսակ տարբերակներ կան, սակայն այս իշլի քյուֆթան մեկ անգամ փորձելուց հետո, կդառնա Ձեր տոնականսեղանի անբաժան զարդը։ Անհրաժեշտ բաղադրիչներն են. Արտաքին խճողակ․ 3 բաժակ մանր բլղուր, 500 գանյուղ միս, 300 գ քյուֆթայի միս, աղ, պղպեղ, 2 ճ/գ տոմատի մածուկ կամ պղպեղի մածուկ կամ խառուրդ 1-2 ճ գդալ կարմիր ոչ կծու պղպեղ։

Միջուկի խճողակ․ 1,5-2 կգ յուղոտ միս, 4-5 գլուխ սոխ /միջին չափսի/, աղ, պղպեղ, քիմիոն, 50-100 գ կարագ։ Կախված արտաքին խճողակի շերտի բարակությունից՝ միջուկի խճողակը կարող է պահանջվել տարբեր քանակով։ Սկսնակների համար 1,5-2 կգ յուղոտ միսը լրիվ բավական է։

Պատրաստման եղանակը․ պետք է միսը, սոխը աղալ, այնուհետև հերթականությամբ տապակել՝ կարագ ավելացնելով և համեմելով։ Այս ամենից հետո սկսում ենք պատրաստելարտաքին շերտն ու տապակած միսը դնելով դրա մեջ գեղեցիկ ձևավորել։

Մանրամասն ընթացակարգը դիտեք ստորև տեղադրված տեսանյութում՝