Այսօր պատրաստում ենք բլինչիկներ՝ նրբաբլիթներ աղացած տավարի մսով։ Ստացվում են շատ համեղ, խրխրթան կեղևով, հյութեղ միջուկով տոնական սեղանի իսկական զարդարանք։ Առանց այս բլինչիկների հատկապես հայկական Ամանորյա սեղանը անհնար է պատկերացնել, իսկ այս բաղադրատոմսին ու պատրաստմանը հետևելով, կտեսնեք թե ինչ պարզ է և հեշտ ձեր շատ սիրելի բլինչիկների պատրաստումը։