18 տարեկանում աղջկաս փախցրեցին․ Արդեն մի քանի օր ա անցել, զանգում լացում ա, ասում ա՝ գամ, մարդիկ ի՞նչ կմտածեն․․․Ես էլ չգիտեմ արդեն, թե որն ա ճիշտը։Ընդամենը երկու ամիս առաջ լրացավ աղջկաս 18-ամյակը: Նա սովորում է պետական համալսա րանում: Օրեր առաջ էլ առավոտյան գնաց դասի, հետո այդպես էլ չկարողացա հետը կապ հաստատեմ, զանգում էի, գրում, ոչ մի պատասխան:
Արդեն մթնել էր, բայց ոչ մի նորություն աղջկանիցս:Արդեն երեկոյան ժամը 23.00-ի մոտ էր, երբ զանգեց ու լացակումաց ձայնով աս աց, որ իրեն փախցրել են ու ավել բան չի կարող ասել, իր հետ ամեն բան կարգին է:Ես միանգամից հասկացա, թե դա ում ձեռքի գործն էր:
Մեր հարևան գյուղում մի տղա կար, ով հավանում էր աղջկաս, բայց աղջիկս չէր ուզում, էտ տղեն էլ որոշել ա փախցնի:Անցավ մի քանի օր, տեղս չէի գտնում ու չգիտեի էլ, թե որտեղ ա տարել աղջկաս: Վերջապես աղջիկս նորից զանգեց ու ասեց, որ լավ ա, բայց չի սիրում էտ տղային:
Ասեց՝ մամ, ի՞նչ անեմ, բոլորը գիտեն արդեն էս մասին, եթե թողեմ հետ գամ, ինչ ասես կխոսան հետևիցս ու ինչ ասես կասեն իմ հաս ցեին:Հիմա ես էլ եմ մոլորվել, մնացել: Չգիտեմ, թե որն ա ճիշտը, ասեմ հետ գա, թե մնա էտ տղու մոտ: Եթե հետ էկավ մեր գյուղը նե նց գյուղ ա, որ հա մատով են ցույց տալու: