Ամանորյա տոնն ու տրամադրությունը արտահայտիչ ու հաճելի է դառնում հատկապես ընտանեկան միջավայրում։ Շատերն են ընտանեկան հավաքույթներ նախաձեռնում, ոմանք էլ լուսանկարներով պատմում են այդ ջերմ հավաքույթների մասին։
Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ևս ընտանեկան լուսանկարներ է տեղադրել իր սոցհարթակում։ Լուսանկարներում երևում է, որ Անահիտի ընտանիքը բավականին ջերմ Ամանոր է ունեցել։
Ի տարբերություն այլոց՝ Անահիտ Կիրակոսյանի ընտանիքն այս Ամանորին հատուկ ֆոտոշարք չի կազմակերպել։ Անահիտը տեղադրել է իրենց իսկ արած լուսանկարները։
Քանի որ ընտանիքի ավագ դուստրը՝ Լաուրան, ամուսնացել է նախորդ տարի և այլևս այլ ընտանիքում է ապրում, Անահիտը պատմում է, որ նա ընտանեկան հավաքույթին միացել է տեսազանգի՝ սկայպի միջոցով։
Լուսանկարներին կից Անահիտ Կիրակոսյանը գրել է հետևյալը․ «Սա այն դեպքն է ,երբ այդպես էլ հատուկ ամանորյա ֆոտոշարք չհասցրեցինք անել։ Լաուրան էլ սկայպով միացավ մեզ։ Մենք այսպես դիմավորեցինք, իսկ դո՞ւք»։