Երբեք մտքովս չէր անցնի, որ հարսս կարար ըսենց բան աներ․ Էն օրը որ չտեսա, թե հեռախոսով ինչ ա անում, գլուխս ուռել էր․․․Էս վեջին օրերը հարսս հա հեռախոսի մեջ էր: Էրեկ ասեցի տենամ հը ինչ ա անում, մեկ էլ որ աչքս չգցեցի հեռաոխոսին, տեսա էս ֆուտ բոլի առաջնության թեմայով ստավկաներ ա դնում թիմերի վրա:
Կյանքում մտքովս չէր անցնի, որ իմ հարսը սենց բաներով կարա զբաղվի:Ուրեմն ինչ էս աշխարհի խաղերը սկսել են, պարզվում ա հարսս առավոտից իրիկուն ստավկաներ դնելով ա զբաղված: Էրեկ էլ ինչ որ ԱՄՆ-Իրան խաղն ա էղել, դրել ա ստավկեն Իրանի վրա՝ վստահ լինելով, որ հաստատ կհաղթեն, բայց արդյուքում հաղթել ա ԱՄՆ-ն:
Կռվեցի հետը ահակին: Ասում եմ սաղ պարերը պարել էիք, մնացել էր ստավկա դնեինք ու մեր մի կերպ աշխատած փողերը քամուն տանք էլի: Ինքն էլ ֆռաց, ասեց՝ կարող ա՞ քո փողերն եմ դնում ստավկա, մարդուս փողերն ա ու ինչ կուզեմ, էտ էլ կանեմ:Ձենս կտր եցի, նստեցի:
Գործ չունեմ, էն ինքը, էն էլ իրա մարդը, ոնց ուզում են, ինչ ուզում են թող անեն, բայց թող հետո չկանգնեն ու ասեն, որ փող չկա: