Ամբողջ կյանքս նվիրեցի տղուս ու հարսիս, նրանց համար ամեն ինչ արեցի․ Մենակ իմանաք, թե մարդ ու կին հիմա ինչ են որոշել․․․Իրանցից նման բան երբեք չէի սպասի։Տղես ու հարսս 20 տարի ա, ինչ ամուսնացած են ու ամուսնանալուց հետո ապրել են իմ հետ նույն հարկի տակ: Ամեն ինչ արել եմ, որ իրանց համար լավ լինի, էրեխեքին պահել, մեծացրել եմ, օգնել եմ, մի խոսքով հնարավորինս ամեն բան արել եմ:
Հիմա, երբ արդեն իրանք ֆինանսապես կայուն են, էրեխեքն էլ մեծացել են, էրեկ ինձ ասեցին, որ պատրաստվում են գնան ու առան ձին տանն ապրեն:
Նենց նեղված եմ հիմա, ամբողջ գիշեր չեմ քնել, լացել եմ, երբ որ իմացա: Ստացվում ա՝ ես հիմա էլ իրանց պետք չեմ, խանգարում եմ ու մարդիկ ուզում են հանգիստ, առանց ինձ ապրեն:
Փուչ աշխարհում ենք էլի ապրում, ինչ ասեմ: