Ես վաղուց հեռացել էի իմ հայրենի գյուղից, չեմ սիրում գյուղը: Ինձ միշտ քաղաքը ձգելա: Հիմա հարուստ մարդ ունեմ, լավ տան մեջ ենք ապրում, ես իմ մեքենան ունեմ, սաղ օրը խանութներում եմ, գեղեցկության սրահներում: Մի օր պատահական հանդիպեցի մանկությանս ընկերուհուն: Հրավիրեցի իմ տուն, որ տեսնի ոնց եմ ապրում ու նախանձի: Եկավ, ասեց, շատ լավ տուն ունես, բայց ասեց, որ շտապում ա, որ հասնի տուն ամուսնուն կերակրի: Մեզ հրավիրեց գյուղ:
Մարդուս համոզեցի գնացինք: Ես մտա նրա հասարակ տունը, առանձին ճոխություն չկար տան մեջ, սովորական գյուղի տուն էր, նայեցի, թե ինչպես է նա ուրախանում իր տան ամեն մանրուքով: Ամուսնու հետ շատ ջերմ էինք, և հասկացա, որ երջանկության համար պետք չէ հարուստ լինել, իրական հարստությունը գեղեցիկ ու լավ ընտանիք ունենալու մեջ է: Փաստորեն ես հպարտանում էի սխալ բաներով… այս ճամփորդությունը շատ բան փոխեց իմ մեջ։ Մտքովս չէր անցնի, որ ես կնախանձեմ նրան: