Ծնողներս արդեն ծեր են, իրենց թոշակով հազիվ են ապրում, ստիպված ամեն ամիս մի քիչ գումարային օգնում եմ, մեկ-մեկ էլ իրանց եմ խնամում․ Ամուսինս հենց իմացավ դրա մասին․․․

Ծնողներս արդեն ծեր են, իրենց թոշակով հազիվ են ապրում, ստիպված ամեն ամիս մի քիչ գումարային օգնում եմ, մեկ-մեկ էլ իրանց եմ խնամում․ Ամուսինս հենց իմացավ դրա մասին․․․Ծնողներս արդեն մեծ են, չեն կարողանում աշխատել, չնայած հայրս բակում ինչ-որ զբաղմունք գտել է իր համար զբաղվում է, որ ծերությունը զգացնել չտա:

Երկուսն էլ թոշակառու են, բայց դե երկուսի գումարը միասին հազիվ 60 հազար դրամ է կազմում: Խեղճերը չեն հասցնում էդ փողով տաքանան, ոչ էլ կարան նորմալ ուտեն, ինչ ուզեն, հազիվ մի երկու բան են անում դրանով էտ ա:Ես էլ էդքանը տեսնելով՝ չեմ կարա անտեր թողեմ: Լավից վատից օգնում եմ:

Երեխեքիս բերանից կտրում եմ, տալիս իրանց, չեն էլ իմանում, առևտուր արած գնում եմ միշտ: Թող լավ զգան իրանց, չմտածեն աղ ջիկ են ունեցել, պահող չունեն: Ինձ խի վատ են պահել իրանք:Ամուսինս մի օր իմացավ, որ երեխեքի համար տված ամսեկան փողը օգտագործում եմ ծնողներիս համար ու ջղայնացավ վրես:

Ասումա՝ ինչ իմաստ ունի էտ մարդիկ արդեն մեխ են, էսօր կան վաղը չէ, խի ես երեխեքիդ աչքը ծակ թողում, իրանց համար առնում: Մեկ էլ կրկնվելա, էլ փող չես ստանա ինձնից:Ես էլ չդիմացա ասեցի, որ քո ծնողները լինեին, կթողեիր սոված քնեն ու մրսեն տունը նստած:

Ասումա չէ, ես տղամարդ եմ, կպահեի, դու կին ես եկել ես ուրիշ ընտանիք, ոչ թե ամուսնացել ես, որ հեր ու մեր պահես: Ես էլ ասեցի, պահել եմ ու պահելու եմ մինչև վերջ: Դուրդ չի գալիս, դու սաղ տան ծախսերը վերցրա քո վրա, ես իմ աշխատածով կպահեմ: Ու տե նց էլ անելու եմ