Զրոներով պետհամարանիշը վաճառվել է 121 մլն դրամով

«Վարորդի ընկեր» ԻՀԿ-ի տարածած տեղեկատվության համաձայն`զրոներով պետհամարանիշը վաճառվել է 121 մլն դրամով (300 հազար դոլար)։

Նշենք, որ զրոներով պետհամարանիշի աճուրդի համար գրանցվել էր 98 մարդ։

Հավելենք նաև, որ փետրվարի 1-ից ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում ամենամեծ մրցակցությունը ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում էր գրանցվել, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար):