1 սենյականոց վարձով տան մեջ 3 երեխա մեծացրեցի, բայց․․․Հիմա ամեն մեկը իր առանձին տունն ունի, բայց իմ համար ոչ մեկը
տանը տեղ չկա։Երբ ամուսնացա մարդս առանձին տուն չուներ, կեսրանցս տանը տեղ չկար, շատվոր էին, յոթ երեխա ունեին, որոն
ցից երկուսն էին ամուսնացած:
Ապրում էին երեք սենյականոցում: Մենք մի սենյակ վարձեցինք, խոհանոցն ու զուգարանը դրսում էին, ոչ մի հարմարություն չկար:
Շատ դժ վարությամբ պահեցի երեխեքիս: Ձմռանը մինչև լվացք էի անում, ձեռքերս փետ անում էին: Ջուրը կրում էի, բայց երեխեքիս
կյանքում նե ղություն չեմ տվել, չէի ուզում էդ ծանր ամանները քարշ տային:
Էդ դժ վար կյանից շուտ հալից ընկա: Փառք Աստծո տղերքս մեծացան, ուսում ստացան, ամուսնացան ու ամեն մեկն ունի իրա առա
նձին տունը: Հինգ տարի առաջ մարդս մա հա ցավ: Մնացի մենակ: Տունը մի քիչ բարեկարգել են տղեքս, բայց իմ համար շտ դժ վար
ա: Ոտքերս շատ են ցա վում: Մեծ տղես ինձ տարավ բժ շկի:
Բժ իշկն ասեց, որ ինձ խնամքա պետք:Բայց ոչ մի տղես ինձ չի ուզում իրա տուն տանի: Ասում են իրանց տներում ազատ սենյակ
չկա, այսինքն իմ համար իրանց տանը տեղ չկա: Հիմա մտածում եմ, ես ո՜նց պահեցի իրանց փոքր սենյակի մեջ: Չեմ ուզում ոչ մեկի
համար բեռ դառնամ, բայց չեմ էլ ուզում ծե րանոց գնամ, որ տղերքիս անունը խայ տա ռակ չանեմ: