Հրաչյա Աճառյանը տիրապետում էր 50 լեզվի ու դրա համար նա հաճախ էր հանդես գալիս որպես թարգմանիչ։ Շատ էին լինում նաև գործուղումներ, որոնց ընթացքում բոլորը զարմանում էին, թե ինչ հրաշալի է նա տիրապետում հյուրընկալող պետության լեզվին։ Ահա նման մի դեպք էլ պատահել է հենց Հայաստանում։
Երկար ժամանակ էր, ինչ Աճառյանին չէին կանչում թարգմանություններ անելու։ Բայց Հայաստանում հյուրընկալություն էր կազմակերպվել տարբեր երկրներից ժամանած պաշտոնյաների համար։ 5-ից ավել երկրների ներկայացուցիչներ կային ու ընդամենը մեկ թարգմանիչ՝ Հրաչյա Աճառյանը։
Հայերը լավ էին ճանաչում լեզվաբանին ու էլ չէին զարմանում նրա կարողությունների վրա, բայց հյուրերի համար այս ամենը չտեսնված մի բան էր։ Թարգմանիչը ոչ միայն թարգմանում էր, այլև իր կողմից հաճոյախոսություններ էր անում, անեկդոտներ պատմում, կատակներ անում: Իսկ հյուրերը միայն կրկնում էին․
«Սա հրաշք է։ Եթե Հայաստանի հողը նման հրաշքներ է ծնում, ուրեմն այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»: