Ինչպես գիտեք, լիբանանցի հայտնի բլոգեր Բիր էլ Սագիրը ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում ինքը հայկական ղափամա է պատրաստում։ Ավանդական ուտեստը պատրաստելիս` արաբ բլոգերը կրում է հայկական տարազ, իսկ տեսանյութում հնչում է հայտնի «Հեյ ջան, ղափամա» երգը․․
Հրապարակումից հետո թուրքադրբեջանական վայնասունը չի դադարում նրա տեսանյութի մեկնաբանություններում, քանի որ քոչվորներն իրենց հատուկ ձևով ամեն հայկական բան փորձում են ներկայացնել իբրև իրենց սեփականը․․
Բոհեր Էլ Սագիրը իր էջում նոր հրապարակաում է արել և այդ հայտարարությամբ փակել հարձակվողների բերանը։ Նա գրել է, որ մինչ որևէ ազգային ուտեստի կամ այլ ատրիբուտի անդրադառնալը՝ նա խորությամբ ուսումնասիրում է պատմությունը և հետո նոր տեսանյութ պատրաստում։ Որքան էլ ոմանք ջանան ուրիշինը սեփականացնել, միևնույնն է պատմությանը չես կարող ստել․ գրել է հայտնի բլոգերը