– Մի բաժակ կորեկը ողողում ենք տաք ջրով, լցնում 3 լիտր տարողությամբ տարայի մեջ և վրան լցնում տաք ջուր։
– Սրանից հետո թողնել սենյակային ջերմաստիճանում՝ ծածկելով տաք կտորով։
– Հաջորդ օրը ջրի մեջ կտեսնեք սպիտակ զանգված: Սա ձեր դեղամիջոցն է:
– Խմեք հեղուկ ցանկացած քանակությամբ և երբ ցանկանում եք:
– Հեղուկը վերջանալուն պես կորեկի վրա նորից եռման ջուր լցրեք ու նորից թրմեք։
– Կարելի է խմել այնքան ժամանակ, քանի դեռ համը չի փոխվել։ Այնուհետեւ վերցրեք մի նոր բաժին կորեկ։
▪Կորեկը հիանալի օգնում է երիկամներին և ամբողջ միզային համակարգին՝ մաքրում է երիկամները, հեռացնում է ավազը, քարերը, օգնում է կանանց հիվանդություններին և բուժում ցիստիտը։
Երիկամներից ավազը հեռացնելու արդյունավետ եղանակը
Կիրառելուց առաջ հացրեք բժշկի կարծիքը։
1. Ջուր
Ստանդարտ առաջարկությունն է՝ օրական 6-ից 8 բաժակ ջուր խմել, բայց երբ ցանկանում եք ազատվել ավազից կամ աղային կուտակումներից, ավելի լավ է ձեր ջրի ընդունումը հասցնել օրական մինչև 12 բաժակ: Լավ միջոց՝ պարզելու, թե արդյոք ձեզ ավելի շատ ջուր է պետք, ձեր մեզի գույնն է: Երբ ջրազրկվում է օրգանիզմը, այն մուգ դեղին է դառնում։ Շատ բաց և գունատ դեղին մեզը նշանակում է, որ դուք բավականաչափ խմում եք:
2. Խնձորի քացախ.
2 ճաշի գդալ խնձորի քացախը խառնեք ջրի հետ և խմեք այս լուծույթը ուտելուց առաջ, մինչև ախտանիշները անհետանան։ Խնձորի քացախը կարող է օգնել լուծել երիկամների քարերի որոշ տեսակներ, մինչև դրանք այնքան փոքր լինեն, որ ինքնուրույն անցնեն մեզի միջով:
3. Կիտրոնի հյութ
Երիկամների քարերի հետ կապված խնդրի մեկ այլ լուծում կիտրոնի հյութն է։ Կիտրոնի մեջ առկա ցիտրատը հայտնի է կալցիումի առաջացումը կանխելու իր ունակությամբ: Կիտրոնի հյութ խմելը կարող է օգնել զգալիորեն նվազեցնել քարերի չափը և արգելակել բակտերիաների աճը։
4. Սննդի սոդա
Երիկամների քարերի բուժման համար կարող եք նաև սոդայի լուծույթ պատրաստել։ Պարզապես 1 ճաշի գդալ կերակրի սոդան խառնեք 300 մլ տաք ջրի հետ և անմիջապես խմեք։ Սոդայի ալկալային բաղադրությունը կարող է օգնել նվազեցնել մեզի թթվի պարունակությունը՝ կանխելով քարերի առաջացումը:
5. Ռեհանի հյութ
Ավազը հեռացնելու համար կարող եք նաև օգտագործել ռեհանի հյութ։ Հյութի մեջ պարունակվող քացախաթթուն կարող է օգնել նվազեցնել երիկամների քարերը և նվազեցնել ցավը: Այն նաև նվազեցնում է միզաթթվի մակարդակը։ Ռեհանի հյութ կամ թեյ պատրաստելիս կարող եք օգտագործել ռեհանի չոր կամ թարմ տերեւներ։ Այն կարելի է խմել օրը մի քանի անգամ։
Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։