Նման բան նույնիսկ ֆիլմերում չի լինում․․․3 եղբայր ամուսնացել են 3 քույրերի հետ

Նման բան նույնիսկ ֆիլմերում չի լինում․․․3 եղբայր ամուսնացել են 3 քույրերի հետ։Երկու ընտանիքներն ապրում էին հարևանութ
յամբ: Երկու ընտանիքներում էլ երեք երեխաներ էին մեծանում: Միայն թե մի ընտանիքում միայն տղանել էին, իսկ մյուս ընտանի-
քում միայն աղջիկներ:

Հարևանները կատակում էին. Նրանք կմեծանան և կամուսնանան իրար հետ, մեզ էլ պետք չի լինի փեսացու ու հարսնացու գտնել
մեր երեխաների համար: Նրանց մտքով չէր անցնում, որ այդ խոսքերը մի օր իրականություն կդառնան: Երեխաներն իսկապես ըն-
կերացան, երբ մեծացան:

Նրանք միասին գնացին դպրոց,իսկ հետո ծնողները նկատեցին, որ երեխաները նույն նախասիրություններն ունեն։Ավագ որդին խոս
տովանեց, որ սիրահարված է հարևանի ավագ դստերը: Նա ասաց, որ վաղուց էր ուզում խոստովանել: Լսելով նրանց խոսակցութ-
յունը միջնեկ որդին նույնպես խոստովանեց, որ սիրահարված է հարևանի միջնեկ դստերը:

Հայրը կատակով ասաց, որ չի զարմանա, եթե կրտսեր որդին նույնպես ասի, որ սիրահարված է: Կրտսեր որդին շիկնելով հաստա-
տեց հոր խոսքերը: Հարևաններին մնում էր միայն որոշել հարսանիքի օրը: Եվ որոշեցին երեքն էլ նույն օրը պսակադրվել: Թող այս-
պիսի երջանկություն լինի բոլորի տներում: