Կարևոր է մկրատները չհասցնել ոչ պիտանելի վիճակի, այլ պարբերաբար սրել դրանք: Դրա համար պարտադիր չէ դիմել մասնագետի, կարող եք օգտագործել ձեռքի տակ եղած միջոցներ:
Սրում եմ մկրատները բարակ ասեղի օգնությամբ: Այս հնարքը բավականին արդյունավետ է: Վերցնում եմ ասեղը ու մոտեցնում մկրատի սուր եզրերին, ու կարծես ասեղով բացում եմ մկրատը:
Այսպես անում եմ 6-7 անգամ, ու մկրատը սկսում է ավելի լավ կտրել:
Սրել կարող եք նաև դեղորայքի ապակե տարայի կիրառմամբ:
Վերևի նեղ հատվածը մոտեցրեք մկրատի սուր եզրերին ու ինչպես ասեղի դեպքում էր, տարայի օգնությամբ բացեք մկրատը: Կողքից կարող է թվալ՝ թե փորձում եք կտրել այն մկրատով: 6-7 անգամը լիովին բավարար է:
Այսպես ընդամենը մի քանի վայրկյանում կունենաք նորի պես սուր մկրատ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը