Եթե տանը կա հանգուցյալ, կարելի՞ է ձու ներկել, փլավի մեջ չամիչ գցել

Հավկիթը ներկում են, փլավը եփում չամիչով, անկախ նրանից տանը կա ննջեցյալ, թե ոչ։ Ձուն համարվում է աշխարհի խորհրդանիշ, կարմիր հավկիթը՝ նոր կյանքի սկզբնավորման ու Հարության:
Կարմիր գույնը Հիսուսի արյուն խորհուրդն է, որը թափվեց մեր փրկության համար: Փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությանը, չամիչի հատիկները` առաքյալներին, որոնք քաղցրություն բերեցին աշխարհին:
Սեղանը զարդարում է նաև ձուկը: Ժամանակին քրիստոնյաները միմյանց ճանաչել են ձկան նշանով։ Ս. Հարության տոնին չեն գնում գերեզմանատուն: Շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է (այս տարի՝ ապրիլի 1):