Ժամանակին տատս ջոկողություն ա դրել մորս ու քեռուս միջև, ամեն ինչ արել ա քեռուս համար, իսկ մորս․․․Հիմա քեռուս կինը հրա
ժարվում ա նրան խնամել, ասում ա բա աղջիկը որ օրվա համար ա ։Դեռ փոքրուց զգում էի, որ տատիս առանձնահատուկ վերաբեր
մունք ուներ քե-ռուս ու իրա ընտանիքի նկատմամբ:
Ամեն ինչի լավը քեռիին ու իրա ընտանիքին էր հասնում, իսկ մեզ հասնում էր տակի մնացորդները: Միշտ լռել եմ, մորս հանդեպ հար
գանքից ելնելով: Բայց միշտ մորս համար ցա վ եմ ապրել: Քեռուս կինը ոնց որ թագուհի լիներ, ոչ մի բան չէր անում, մենակ հրաման
ներ էր տալիս, կարգադրում էր, թե ով ինչ պիտի անի:
Մամաս էր գնում տատիին լողացնում, տատիի սենյակը մաքրում, անկողինը փոխում: Տատիս իրա սաղ ունեցվածքը տվելա քեռուս,
բնակարանը, ամառանոցը, ոսկեղենը: Հենց խոսք էր լինում, ասում էր իմ տերը իմ տղենա: Բայց մի օր իրա տղեն իրան տիրություն
չարեց: Ես արդեն մեծացել եմ, որ չեմ ուզում, որ իմ մամային շա հագործեն:
Մամաս շատ բարի կին ա, կյանքում ոչ ոքի չի նե ղացրել, նույնիսկ եթե իրան վի րա վորել են, չի պատասխանել: Ես որոշեցի վերջ դն
եմ էդ ամեն ինչին: Գնացել էինք քեռուս տուն: Քեռուս կինը մամային ասեց, գնա մորդ շորերը փոխի: Ես թույլ չտվեցի, որ մամաս վեր
կենա: Հարցրի քեռակնոջս ինչի ինքը չի անում: Աչքերը կլորացրեց ու գոռալով ասեց.
-Բա որ օրվա համարա աղջիկ ունեցել, հո ես չեմ անելու: Ասեցի, բա ինչի ունեցվածքին տիրանալուց չհիշեցիք,որ աղջիկն ա, մի բան
էլ իրան տայիք: Քեռակինս շատ կոպիտ պատասխանեց.
-Որովհետև քեռիդ ա ժառանգորդը, աղջիկը ոչ մի բան ա: Մորս ասեցի.
-Լսեցի՞ր, դու ոչ մեկ էս, արժեք չունես, դու միայն նրա համար ես, որ գաս մաքրես, լվանաս, լողացնես: Մորս խնդրեցի այլևս քեռու
տուն չգնալ: Բայց նա ինձ ասեց.
-Տղա ջան, ես իմ մոր համար եմ անում, ես չեմ կարա իմ մորը ուրանամ: