Ասում եմ մանր չունեմ, 200 դրամի համար ներվերս մի կեր, առ ծամոն տամ, գնա,-կոպտեց գանձապահը տարեց կնոջը, բայց․․․Այն,
ինչ եղավ հետո, ոչ ոք չէր սպասում։Տարեց կինը մոտեցավ դրամարկղին: Կասիրը գումարը վերցրեց, ապրանքները դրեց տոպրակի
մեջ ու սկսեց սպասարկել հաջորդ հաճախորդին։ Տատիկը սպասում էր, որ նա տա մանրը. «Կներես, աղջիկ ջան, դու ինձ 200 դրամ
չվերադարձրիր», — ասաց տատիկը ժպտալով:
-Չմոռացա, ասեցի, որ մանր չունեմ, 200 դրանի համար ներ վերս ուտում ես, առ ծամոն տամ, գնա,- պատասխանեց կասիրը՝ նույն
իսկ չնայելով տատիկին։
-Ի՞նչ ծամոն, աղջիկ ջան: Ես ատամներ չունեմ,- տխուր ասաց ծեր կինը:
-Դե, կտաս թոռներիդ, — պատասխանեց նույն կոպիտ տոնով: -Ես մենակ եմ ապրում։
-Մեղավո՞ր եմ, որ չկա մանր: թե՞ ինչ: Վաղը արի կտամ քո մանրը, մի խանգարի ինձ աշխատել, հենց հիմա կկանչեմ անվտանգութ
յան աշխատողներին և նրանք քեզ դուրս կշպրտեն այստեղից: Տատիկը ուսերը թոթվեց ու դուրս եկավ խանութից։
-Դու չպետք է նրա հետ այդպես վարվեիր, երևի էդ իրա վերջին փողն էր, — կսիրին սա ստեց հերթի մեջ կանգնած կանանցից մեկը:
-Օրական 10 անգամ նման պատմությունների մեջ եմ ընկնում, արդեն սովոր եմ, — անտարբեեր ասեց կասիրը:
Ծանրոցները վերցնելուց հետո կինը վազեց տատիկի հետևից։ Նրան տվեց 200 դրամ, իբր կասիրն է տվել: Այո, այս պատմությունը
երջանիկ ավարտ ունի, բայց ամեն ինչ միշտ չէ, որ այդքան լավ է ստացվում: