Հարևաններս խնդրում էին, որ պատմեմ, թե ինչպես եմ ծաղկամանի մեջ քաղցր, խոշոր ելակ աճեցնում

Ելակը, անկասկած, ամենասիրված ու անուշաբույր հատապտուղներից մեկն է, կարող է աճել տնային պայմաններում: Վերջին տարիներին շատերն են անցնում կոնտեյներների մեջ ելակ աճեցնելուն: Այս տեխնիկան թեպետ համեմատաբար նոր է, արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից:

Կոնտեյների մեջ ելակ աճեցնելու դրական կողմերն են.

այգու, հողամասի ցանկացած անկյուն գեղեցիկ զարդարելու հնարավորություն;
հատապտուղները չեն դիպչում գետնին, ինչի շնորհիվ նվազում է միջատների կողմից վնասվելու ռիսկը;
վատ եղանակային պայմաններից ելնելով՝ հեշտությամբ կտեղափոխեք կոնտեյներները ապահով վայր;
կարող եք ապահովել պատշաճ լուսավորություն օրվա ցանկացած ժամին:

Կոնտեյներ ընտրելիս ուշադրություն դարձրեք դրենաժային անցքերի առկայությանը: Լավ կլինի, եթե ներքևում լինի կերամզիտից դրենաժային շերտ: Ելակի հողը պիտի պարունակի տորֆ, կոմպոստ, ազոֆոսկ, մի քիչ էլ ավազ:

Կան ելակի տեսակներ, որոնք կարելի է պահել ձմռան ամիսներին: Երբ դրանք անցնեն «քնած ռեժիմի», տեղափոխեք տարածք, որտեղ կլինի -3 մինչ +3 օդի ջերմաստիճան: