Կյանքումս չեմ հարգել էն տղեքին, ովքեր շահի համար են աղջկա հետ ամուսնանում․․․Ամբողջ կյանքում «պադկաբլուչնիկ» են լինելու

Կյանքումս չեմ հարգել էն տղեքին,ովքեր շահի համար են աղջկա հետ ամուսնանում․․․Ամբողջ կյանքում «պադկաբլուչնիկ» են լինելու։
Ես չեմ կարա հարգեմ էն տղուն, ով փողի համար ա աղջկա հետ ամուսնանում : Մի ընկեր ունեի, ինքն էլ էր էդ տղամարդկանց թվին
պատկանում : Սկսել էր հանդիպել մի աղջկա հետ :

Մի օր հարցրի շատ ես սիրում, ասեց. Չէ հա այ ախպեր, հոր փողերն եմ սիրում : Հոր փողերն ինձանով կանեմ ու հետո կբաժանվեմ :
Աչքիցս ընկավ : Ես էլ քուր ունեմ, ու մի պահ մտածեցի, որ մեկը քրոջս հետ տենց վարվի : Հարցրի, բա որ փողերը քեզ չտան, ասեց,
այ ախպեր ես գիտեմ ինչ եմ անում :

Անցել են տարիներ, մի անգամ ընկերներով հավաքվեցինք ու գնացինք իրանց տուն : Անմիջապես երևաց, որ էդ տանը կնոջ խոսքն
ա առաջինը : Ընկերս ինչ խոսում էր կնիկը բերանը փակում էր, աներն էլ մի կողմից :

Ընկերոջս հետ շատ անհարգալից էին խոսում : Խոսքի մեջ կնիկն ասեց. որ իմ հոր փողերը չլինեին ու դու հիմա բոմժի պես էիր, ոչ
տուն կունենայիր, ոչ ավտո : Ընկերս չհամարձակվեց կնոջը հակաճառել : Ուզում էի ընկերոջս հարցնել, լավ ես զգում քեզ էդ կարգա-
վիճակում :