Տղաս ու հարսս կպան, թե արի մեր տուն Ամանորին․Գնացի ու մոտ մի ամիս մնացի,ուզում էի գնալ տուն,բայց հարսս ու տղես ընենց սյուրպրիզ արեցին, որ ուշքի չէի գալիս․․․Ես մենակ եմ ապրում: Ամուսինս վաղուց չկա, տղես էլ ընտանիքի հետ ուրիշ երկրում ա ապ
րում:
Տղես ու հարսս զանգում էին, ու խնդրում էին, որ գնամ իրանց տուն, ասում էին, որ սյուրպրիզ ունեն իմ համար: Հարևանս էլ ասեց գնա, տղուդ ու հարսիդ սի րտը մի կոտրի: Գնացքի տոմս վերցրի ու մեկնեցի: Ինձ շատ ջերմ դիմավորեցին: Մի ամիս մնացի, հրա-
շալի ժամանակ անցկացրի:Ողջ օրը թոռնիկիս հետ խաղում էի, գնում էինք դաշտ, ծաղիկներ էինք հավաքում:
Իմ սենյակի պատուհանից էլ շատ սիրուն տեսարան էր բացվում դեպի լիճը:Հարսիս հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ էինք, ջան ասում ջան լսում էինք: Մի ամիս մնալուց հետո որոեցի տուն վերադառնալ: Մտածում էի սյուրպրիզը երևի հենց էդ հրաշալի ժա-
մանակն էր, որ պարգևեցին ինձ:
Ես որդուս ու հարսիս շնորհակալություն հայտնեցի ու սկսեցի ճամպրուկս հավաքել:Տղես ասեց, որ սյուրպրիզը դեռ առջևում ա:Կան
չեց ինձ պատուհանի մոտ. Տեսնու՞մ ես այս տունը: Նա ցույց տվեց հարեւանությամբ գտնվող գեղեցիկ տունը:
-Շատ սիրուն տուն է, — հիացած ասեցի ես:
-Անակնկալը դա է: Այդ տունը քոնն է, մայրիկ: Ես լսածիցս ուշքի չէի գալիս: