Ինչպես մարինացնել միսը խորովածի համար առանց աղի, քացախի և մայոնեզի․ Ստացվում է անչափ համեղ և հյութալի
Մարինադ հյութալի խորովածի համար
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները
1 կգ յուղոտ խոզի միս 3 միջին չափի սոխ Աղացած սև պղպեղ
Համեմունքներ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․
Մաքրեք սոխը և կտրատեք փոքր օղակներով: Վրան ավելացրեք սև աղացած պղպեղ և խառնեք։ Միսը կտրատեք և շաղ տվեք համեմունքներ։ Հարմար են խմելի սունելին, ռեհանը, խնկունին, սխտորը, պապրիկան և այլն:
Սոխն ու միսը խառնեք համեմունքների հետ։ Ավելի լավ է ձեռքերով խառնեք։ Հյութալի խորովածի մարինադը գրեթե պատրաստ է։ Ծածկեք կափարիչով կամ սննդի տոպրակով և դրեք սառնարանում առնվազն 8 ժամով: Տապակելուց առաջ մսի վրա աղ ավելացրեք։
Հետո միսը շարեք շամփուրների վրա և խորովեք՝ ժամանակ առ ժամանակ շամփուրները շրջելով, որպեսզի միսը հավասարապես եփվի։ Այս բաղադրատոմսով միսը ստացվւմ է հյութալի, փափուկ և շատ համեղ։ Բարի ախորժակ։ Իսկ Դուք ինչպե՞ս եք նախընտրում միսը մարինացնել խորովածի համար: