Մեզնից շատերը հավատում են ժողովրդական սնահավատություններին: Հատկապես՝ փողի և հարստության հետ կապվածներին:
Ներկայացնում ենք նշաններ, որոնք բառացիորեն փողը կքաշեն ձեր դրամապանակի մեջ:
Փողոցում և հաստատություններում
Դրամը, որը տեսել եք փողոցում, անպայման պետք է վերցնել: Այլապես փողի նկատմամբ արհամարհանք կդրսևորեք:
Արծիվը դեպի վեր ընկած մետաղադրամը ձգում է փողը, իսկ արծիվը դեպի ներքևը՝ հեռացնում: Առաջին դեպքում վերցրեք փողը, երկրորդ դեպքում՝ թողեք:
Մի վերցրեք խաչմերուկում ընկած փողը: Ստիպված կլինեք շատ փող ծախսել առողջության համար:
Փողը, որը թեյավճար եք տալիս, եռակի չափով վերադառնում է:
Տանը
Ճաշի սեղանը հարստության խորհրդանիշ է: Մի նստեք դա վրա, այլապես փողը ձեր կողքով կանցնի:
Որպեսզի տանը փող լինի, մի քանի մետաղադրամ դրեք ճաշի սեղանի սփռոցի տակ:
Դրամապանակը մի դրեք ճաշի սեղանի և մահճակալի վրա:
Տանը պետք է միայն մեկ ավել լինի, այլապես փողն արագ կսպառվի: Այն պետք է լայն ծայրը դեպ վեր լինի:
Խնջույքի ժամանակ կինը վերջին հերթին է անծանոթ տղամարդու հետ բաժակ խփում: Իսկ տղամարդը՝ կնոջ: Այդ դեպքում նրանք միշտ փող կունենան:
Երբեք ցրիվ մի տվեք մետաղադրամները: Դրանք պահեք պահատուփում, դրամապանակի մեջ կամ գաղտնի տուփում:
Տանը պահվող փողը պարբերաբար հաշվեք: Զգուշությամբ ուղղեք և հարթեցրեք թղթադրամները:
Նախքան փող հավաքել սկսելը հստակ կողմնորոշվեք՝ դրանք ինչի համար կծախսվեն: Երբեք մի թողեք սև օրվա համար: Դրական մտքերով կուտակեք: Այդ դեպքում հաջողությունը հաստատ կգա:
Սարդը հարստության և բարեկեցության խորհրդանիշ է: Եթե տանը սարդ է հայտնվել, եկամուտ սպասեք: Եվ մի մտածեք այն սատկացնելու մասին:
Սուլոցը սենյակում խոշոր գումարի կորուստ է:
Հաց և աղ մի տվեք պարտքով: Համարվում է, որ այդ մթերքների հետ տնից գնում են փողն ու բարեկեցությունը:
Մաքրություն մի արեք մայրամուտից հետո:
Գիշերը փողն ու բանալիները սեղանին մի թողեք:
Հատակին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա: Այլապես այն ձեզնից կհեռանա:
Ով դանակը թողնում է հացի մեջ, նրան աղքատություն է սպասվում:
Ով դեն է նետում հացը, նրան նյութական անհաջողություն է սպասվում:
Աղբը պատուհանից մի թափեք, համարվում է, որ այդպես փողը կգնա տնից:
Ակվարիումը ձգում է փողը: Բայց դրա ջուրը միշտ պետք է մաքուր լինի:
Նորոգեք բոլոր ծորակները. հոսող ջրի հետ փողն է գնում:
Դրամապանակ
Փողը սիրում է կարմիր գույն և բնական նյութեր: Բնական կաշվից կարմիր դրամապանակ գնեք:
Պետք չէ մինչև վերջին դրամը ծախսել: Դատարկ դրամապանակը աղքատություն է ձգում:
Տարբեր արժեքի թղթադրամները պահեք դրամապանակի տարբեր բաժիններում:
Երկար ժամանակ մի պահեք կեղտոտ, մաշված կամ պատռված թղթադրամները:
Հին դրամապանակները դեն մի նետեք:
Փողն այնպես պահեք, որպեսզի թվերը նույն կողմը նայեն:
Դրամապանակի գաղտնի մասում 2-դոլարանոց թղթադրամ պահեք: Կամ 5 թվով թղթադրամ:
Դրամապանակի մեջ շատ մանրադրամ մի պահեք:
Փողը հաշվել է սիրում, բայց փող մի հաշվեք երեկոյան մայրամուտից հետո: Դա անհաջողության կհանգեցնի:
Երբեք ոչ ոքի ցույց մի տվեք ձեր դրամապանակում եղած փողը:
Փողի բնական խորհրդանիշներն են՝ փայտը, կաշին և մորթին: Դրամապանակի մեջ փայտե կամ կաշվե թալիսման դրեք: Իսկ բանալիների վրա մորթե կախազարդ կախեք:
Ընդհանուր նշաններ
Որպեսզի փողը տանը մնա, աշխատավարձի օրը չի կարելի ոչ մի դրամ ծախսել: Ստացված գումարը պետք է գիշերը տանը մնա:
Խանութում փողը ձեռքից ձեռք մի տվեք և մի վերցրեք: Փողի հետ կարող է մյուս մարդու էներգետիկան փոխանցվել, որը ոչ միշտ է դրական: Ավել փողը վերադարձրեք, եթե վաճառողը սխալ է հաշվել:
Երբեք մի պարծեցեք նոր իրերով, այլապես փողը կհեռանա ձեզնից:
Երեբեք մի նայեք մարդու աչքերի մեջ, ում ողորմություն եք տալիս:
Հագուստի գրպանների անցքերը միշտ պետք է կարված լինեն: Այլապես դրանցով «կհեռանա» ամբողջ փողը:
Փող գրավելու համար թանակարժեք զարդեր կրեք: Դրանք հարստություն են խորհրդանշում: Եվ ոչ մի դեպքում ուրիշին թույլ մի տվեք փորձել կամ կրել ձեր թանկարժեք զարդը:
Չի կարելի ինքնուրույն մազերը կտրել: Այլապես կկտրեք հաջող ֆինանսական հնարավորությունները:
Ձախ ափն է քոր գալիս՝ փող է ստացվելու, աջը՝ ծախսվելու է:
Հրշեջի կամ ոստիկանի հանդիպելը կորստի նշան է, ծովային սպայի և հղի կնոջ՝ եկամտի:
Երբեք մի դատապարտեք, մի նախանձեք նրանց, ովքեր ձեզնից շատ փող ունեն: Դա ավելի մեծ ֆինանսական դժվարությունների կհանգեցնի: