starnews.am-ը գրում է. Սիրված երգչուհի Նունե Եսայանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել, որով հայտնել է մտերիմ մարդու կորստի մասին:
«Ապրելով ուրիշների համար դու չհասցրեցիր ապրել քեզ համար Շմո ջան: Ափսոս`շատ ափսոս»,- գրել է երգչուհին:
Նշենք, որ 2019 թվականի տարեսկիզբը կորուստով էր երգչուհու համար: Մահացավ նրա եղբայրը:
Երգչուհին այս տարիների ընթացքում պարբերաբար հրապարակումներ էր անում եղբոր մասնակցությամբ`նշելով իր մեծ ցավի մասին:
Վերջերս դերասանուհին կրկին համատեղ հրապարակում է արել`նշելով, որ եղբայրը 5 տարի է իրենց հետ չէ:
«5 տարի առանց քեզ: Դժվար է Գարիկ քեռի»,- գրել էր երգչուհին`համատեղ լուսանկարին կից: