Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լոբին կարող է օգնել կանխել քաղցկեղի որոշ տեսակներ.
ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
հաստ աղիքի քաղցկեղ
կաթնագեղձի քաղցկեղ
շագանակագեղձի քաղցկեղ
Լոբիները, ինչպես և մյուս հատիկները, պարունակում են լիգնին և ֆիտատներ: Լիգնինը ֆիտոէստրոգեն է, որը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Ֆիտատները միացություններ են, որոնք նվազեցնում են աղիների քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը:
Լոբին հարուստ է A, B, C, E վիտամիններով և միկրոէլեմենտներով՝ քրոմ, կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոլաթթու։ Լոբի այս տեսակը թունավոր նյութեր չի կուտակում այն միջավայրից, որտեղ այն աճեցվում է:
Օգտակար է կանաչ լոբի ուտել հղիներին, կանանց դաշտանադադարի ժամանակ և դեռահասներին՝ սեռական հասունացման շրջանում, քանի որ այն օգնում է օրգանիզմում հորմոնալ մակարդակի հաստատմանը։
Նաև կանաչ լոբին ցուցված է սակավարյունությամբ, շաքարային դիաբետով հիվանդներին, ովքեր տառապում են երիկամների, լյարդի, շնչառական օրգանների և աղեստամոքսային տրակտի, նյարդային և սրտանոթային համակարգերի հիվանդություններով։
Տղամարդկանց մոտ լոբին բարելավում է միզասեռական համակարգի աշխատանքը և վերականգնում ուժը, օգնում է հեռացնել քարերը երիկամներից, քանի որ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղերը։