Երկnւ եղբայր uկuեցին աsել միմյանց nւ դրա համար էլ nրnշեցին մեծ դարպաu կառnւցել, nր էլ չհանդիպեն․․․Իմաusnւն առակ, nրը պեsք է իմանան nւ բոլnրը

Երկու եղբայր սկսեցին ատել միմյանց ու դրա համար էլ որոշեցին մեծ դարպաս կառուցել, որ էլ չհանդիպեն․․․

Իմաստուն առակ, որը պետք է իմանան ու բոլորը։

Երկու եղբայրներ իրենց ընտանիքների հետ միասին ապրում էին հրևանությամբ։ Մի օր նրանք լուրջ վիճեցին. կյանքի վերջին 40 տարիների ընթացքում դա նրանց միակ վեճն էր։

Մինչ այդ եղբայրները սիրում էին միմյանց, հոգ տանում, օգնում։ Իսկ ահա վեճից հետո ուղիղ 1 ամիս մի բառ չէին փոխանակում։Մի օր ավագ եղբոր դուռը մի տղամարդ թակեց։

Նա ներկայացավ որպես շինարար ու հարցրեց, արդյո՞ք իր համար հարմար աշխատանք չկա։

-Ինձ մի քանի oրով է գործ պետք, թե օգնելու բան կա, գամ աշխատեմ։

-Այո, կա։ Ունեմ ձեզ համար աշխատանք։ Տեսնու՞մ ես այս գետակը։Դրա մյուս կողմում ապրում է հարևանս, ավելի ճիշտ՝ արազատ եղբայրս։

Մենք վիճել ենք 1 ամիս առաջ, ու նա մեծ փոս է փորել, հիմա մեր միջև գետակ է։ Երևի նա արել է դա՝ ինձ բարկացնելու համար։ Դե հիմա տեսեք ինչ եմ մտածել։

Ուզում եմ, որ 3 մետր բարձրությամբ դարպաս կառուցեք, որպեսզի էլ երբեք չտեսնեմ նրան։

Մասնագետն ասաց, որ ամեն ինչ հասկացել է, վերցրեց գործիքները, շինանյութը ու անցավ գործի։ Մինչ այդ ավագ եղբայրը գնաց քաղաք՝ առևտուր անելու։

Երբ վերադարձավ տուն, զարմանքից քարացավ։ Իր բակում չկար դարպաս, իսկ փոխարենը հայտնվել էր նոր կամուրջ, որը տանում էր դեպի կրտսեր եղբոր բակ։

-Եղբայր, շնորհակալ եմ, որ արեցիր առաջին քայլը, ես վախենում էի, որ չես ների ինձ․․․ Արի էլ երբեք չվիճենք․․․ -ասաց կրտսեր եղբայրն ու կամուրջով անցնելով՝ եկավ եղբոր մոտ ու ամուր գրկեց նրան։

Մասնագետն ասաց․

-Հաճախ բոլորս կամուրջ կառուցելու փոխարեն պատեր ենք կառուցում՝ ինքներս մեզ զրկելով ամենաթանկից։