«Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք, բայց մինչ այդ ապրել է պետք». Շառլ Ազնավուրի ամենադիպուկ 15 մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել

Մեծագույն շանսոնյե, ով իր երաժշտությամբ նվաճեց աշխարհը։ Շառլ Ազնավուրին ժամանակին վստահեցրել էին, որ ինքը երգել չգիտի, բայց հետագայում նա ապացուցեց, որ երգով կարող է գերել յուրաքանչյուրի սիրտն ու հոգին։ Առաջարկում ենք ծանոթանալ երգչի ու հայ ամենակնառու մեծերից մեկի 15 մտքերին, որոնք կսովորեցնեն ապրել։

«Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք, բայց մինչ այդ ապրել է պետք». Շառլ Ազնավուրի ամենադիպուկ 15 մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել

1. Եթե ինքներդ ձեր տեղը չթողնեք, այն ոչ ոք չի զբաղեցնի։

2. Ես իմ էությամբ շինարար եմ և երբ սկսում եմ զրոյից, դա ինձ ուժ է տալիս։

3. Ես չեմ պարծենում, սակայն ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ․․․

4. Իմ ընտանիքում բոլոր կրոնները կան։ Կինս բողոքական է, ես՝ գրիգորյանական, թոռս հրեա է, որդուս կինը՝ կաթոլիկ, թոռնուհիս՝ մահմեդական ընտանիքից։ Բայց մենք մեկ ամբողջություն ենք։ Մենք հասկանում եւ սիրում ենք միմյանց։


«Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք, բայց մինչ այդ ապրել է պետք». Շառլ Ազնավուրի ամենադիպուկ 15 մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել

5. Իմ ամուրիական կյանքը լի է եղել ակնթարթային եւ խելահեղ սիրային արկածներով։ Ես արցունքն աչքին թողնում էի մեկին, որպեսզի հայտնվեմ մյուսի գրկում։ Նախընտրում էի կարճատեւ հրապուրանքը։ Խաբել ու խաբվել եմ. այդպիսին է կյանքը։

6. Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք։ Բայց մինչ այդ ապրել է պետք։

7. Ժամանակակից երաժշտական բիզնեսում դատարկություն է։

8. Երգիչները հաճախ պոպուլյար են դառնում այն պատճառով, որ նոր սերունդն անճաշակ է։
Երկրի գործերին միջամտելու համար պետք է ապրես այնտեղ և այդ երկրի քաղաքացիների հետ կիսես վիշտն ու ուրախությունը։

9. Իմաստ չունի պայքարել այն բանի համար, ինչին հնարավոր չէ հասնել։

10. Մյուզիքլը խոսակցական ժանր է նրանց համար, ովքեր երգել չեն կարողանում, և երաժշտական ժանր է նրանց համար, ովքեր խոսել չեն կարողանում։

11. Ամեն տեքստ իր մեղեդին ունի. լավ, թե վատ՝ այն կա։ Պետք է պարզապես լսել այն։

«Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք, բայց մինչ այդ ապրել է պետք». Շառլ Ազնավուրի ամենադիպուկ 15 մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել

12. Այսօրվա փոփ երաժշտությունն ի՞նչ է. ո՛չ բառեր կան, ո՛չ մեղեդի, միայն աղմուկ։

13. Աստղ լինելը մեծ բան չէ։ Փայլատակումը երկար չի տևում։

14. Իմ ամենասիրելի երգիչը ես եմ։

15. Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն։