Մեղրը փաստացի անսահմանափակ պահպանման ժամկետով մթերք է, սակայն ժամանակի հետ կարող է փոխել գույնն ու տեքստուրան: Մեղրն ունի պնդանալու և բյուրեղիկների վերածվելու հակում՝ կախված մեղրի տեսակից:
Օրինակ, արևածաղկի մեղրը խտանում է փաթեթավորումից արդեն 1 ամիս անց: Մեղրի մգանալուն զուգահեռ նվազում են դրա օգտակար հատկությունները:
Որքան է կարելի պահել մեղրը բանկայի մեջ, կախված է դրա տեսակից, տարրայի ծավալից և պահման պայմաններից:
Եթե մեղրը ծածկվել է թաղանթով, ստացել տհաճ բույր կամ թթու համ, դա նշանակում է, որ սկսել է թթվել: Նման մեղրը դեռ կարելի է օգտագործել թխվածքներ պատրաստելու համար:
Եթե մեղրը շատ է պնդացել, այն կարող եք հալեցնել ջրի գոլորշու վրա կամ էլ բանկան դնելով տաք ջրի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը