Առանց կրկնակի եռացման ու ստերիլիզացման կոմպոտի բաղադրատոմսը կիրառում եմ արդեն շուրջ 15 տարի: Կոմպոտը հանգիստ կարող եք պահել անգամ մինչև հաջորդ ամառ, նույնիսկ խոհանոցային պահարաններում: Կոմպոտը կարող եք պատրաստել տարբեր հատապտուղներից:
3լ բանկայի համար անհրաժեշտ է.
հատապտուղ՝ 300գ
շաքարավազ՝ 150-200գ
կիտրոնաթթու՝ 2թ.գ.
Ինչպես պատրաստել կոմպոտը.
Ես այսպիսի կոմպոտ ամռանը հաճախ եմ եփում ու կաթսայով պահում սառնարանում: Վստահեցնում եմ, որ լավագույն զովացնող ըմպելիքն է:
Հատապտուղները լվանում ու չորացնում եմ, լցնում մաքուր 3լ բանկայի մեջ: Նախապես ստերիլիզացնում եմ ինչպես բանկաները, այնպես էլ կափարիչները:
Ավելացնում եմ շաքարավազը, կիտրոնաթթուն: Եթե բալից եք պատրաստում կոմպոտ, կարող եք ավելացնել շաքարավազի քանակը:
Լցնում եմ եռացող ջուր ու բանկան հերմետիկ փակում:
Բանկաները զգուշորեն 2-3 անգամ շուռ եմ տալիս, ուղղում եմ, որ շաքարավազը լուծվի: Դնում եմ կափարիչով դեպի ներքև ու ծածկում:
Թողնում եմ ծածկոցի տակ մինչ լիարժեք սառելը: Սովորաբար պահանջվում է 2-3 օր:
Պահում եմ կամ խոհանոցում, կամ էլ խորդանոցում:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը