Սիրու՞մ եք նախուտեստներ։ Տարբեր չիպսեր կամ նմանատիպ բաներ։ Եկել է նոր նախուտեստի ժամանակը։
«Կրուասաններ» կարտոֆիլով և պանրով․ Ամենահամեղ նախուտեստը
Սա իդեալական հյուրասիրություն է մեծ խմբերով հյուրերի համար։ Խրթխրթան կարտոֆիլ և բերանում հալվող պանիր։ Միայն պատկերացնելը արդեն բավարար է։
Կարտոֆիլիով և պանրով «կրուասաններ»
Բաղադրիչներ
Կարտոֆիլ 200 գրամ, Ալյուր 100 գրամ, Աղ ըստ ճաշակի, Կոշտ պանիր 6 ճաշի գդալ,
Արևածաղկի ձեթ 150 մլ․
Պատրաստումը
Կարտոֆիլը եփել, տրորել և թողնել որ սառի։ Ավելացրեք պանրի կեսը քերած վիճակում, աղ և ալյուր։ Հունցեք խմորը։
Գրտնակեք խմորը շրջանակի տեսքով 0,5 սմ հաստությամբ, կտրեք հավասար սեկտորների։
«Կրուասաններ» կարտոֆիլով և պանրով․ Ամենահամեղ նախուտեստը
Լայն մասում դրեք պանիրը և փաթաթեք կրուասանները։ Խորը կաթսայում կամ թավայի մեջ լցրեք ձեթը և տապակեք այնտեղ այս համեղ ուտեստը։ Դրեք այն խոհանոցային թղթի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։
Բարի ախորժակ։