Ախորժելի բուլկիներ՝ առավոտյան սուրճի հետ․ թխվում են 15 րոպեում

Շատ պարզ և արագ, անչափ համեղ և անուշաբույր բուլկիներ, պահպանեք բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

4 խնձոր՝ մանր խորանարդիկների կտրատած
500գ ալյուր
120գ շաքարավազ
4 ձու
200գ հալացրած մարգարին
վանիլին
2,5թ․գ․ փրխեցուցիչ

Պատրաստման եղանակ․

Խառնել բոլոր բաղադրիչները և ավելացնել կտրատած խնձորը։ Խմորը ճաշի գդալով լցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Միմյանցից հեռու լցնել, քանի որ բուլկիները թխվելու ընթացքում մեծանալու են։

Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 10-15 րոպե, 200 ջերմաստիճանի ներքո։

Շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ։