Հիշում ե՞ք մեր մանկության «Love is» մաստակները․ Վստահ եմ չգիտեիք թե ինչ ող բերգական պատմություն է թաքնված դրանց տակ

Շատերը հիշում են այս մաստակը և սիրում են այն հենց ներդիրների համար: Այս մինի կոմիքսները հավաքվում են մինչ օրս: Բայց քչերը գիտեն այդ հերոսների իրական պատմությունը: Իսկ պատմությունը հետևյալն է …

1967 թվականին նկարչուհի Քիմը հանդիպում է Ռոբերտոյի հետ:

Ի նշան ուշադրության, Քիմը հաճախ անձեռոցիկների վրա նկարում է մի աղջկա և մի տղայի, իսկ անկյունում ստորագրում է «Love is…»:

 

Զույգն ամուսնանում է և երեխաներ ունենում: Քիմը շարունակում է նկարել կոմիքսներ և նույնիսկ փորձում է դրանք տպագրել:

Եվ ահա հաջողության պահը: 1970-ին տեղի ունեցավ «Սիրո պատմություն» ֆիլմի պրեմիերան: Նրա կարգախոսն էր. «Սերը երբեք չպետք է ընդունի ափսոսանքը»:

Քիմը վերցնում է թեման և թողարկում կոմիքս՝ «Սերը առիթ է ասելու, որ ցա վում ես» արտահայտությամբ: Դրանից հետո ձնահյուսի պես պատվերները թափվում էին նրա վրա:

Գրությունները երբեմն բավականին կոշտ էին․ «Սերն այն է, երբ նա անում է այն, ինչ ուզում է, իսկ դու էլ անում ես այն, ինչ ուզում է նա»:

«Սերն այն է, երբ ուզում ես խե ղդել նրան»:

«Love is…»-ի թողարկումները պատմում էին նրանց ընտանիքի կենսագրությունը. Ինչպես են նրանք ծանոթացել և ամուսնացել, ինչպես են շուն ձեռք բերել և ինչպես են երեխաներ ունեցել:

Բայց 1975 թվականին Ռոբերտոյի մոտ հայտնաբերվեց վերջին ստադիայի քաղ ցկեղ: Այդ պահին զույգը որոշում է արհեստական ​​բեղ մնավորման միջոցով երրորդ երեխան ունենալ: Հորը վիճակված չէր նորածնին տեսնել…

Հաջորդ տարի մի կոմիքս է դուրս գալիս, որտեղ գերե զմանի մոտ մի աղջիկ է կանգնած:

Քիմը վարձում է նկարիչ Բիլ Ասպրեյին և հանձնարարում նկարել կոմիքսներ:

Քիմը մա հացավ 55 տարեկան հասակում: Նույնպես քաղց կեղից: Նկարիչ Բիլ Ասպրին նկարում է «Love is…» կոմիքսները մինչ օրս: