Սրտի նոպան ներկայում շատ տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ է գալ ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների մոտ, սակայն քչերը գիտեն, որ սրտի նոպայի և կաթվածի դեպքում մարդը կարող է ինքնուրույն փրկել իր կյանքը:
Սրտի նոպայի ամենաակնհայտ ախտանշանները սրտի արագ ու անկանոն զարկերն են ու նախաուշագնացային վիճակը: Կրծքավանդակի և սրտի սեղմող ու այրող ցավը, ինչպես նաև առատ քրտնարտադրությունը հատուկ են ախտաբանական վիճակին: Նման ախտանշանների դեպքում մարդն ունի ընդամենը 10 վայրկայն իր կյանքը փրկելու համար:
Ինչ է պետք անել սրտի նոպայի դեպքում
1. Առաջին հերթին հարկավոր է հնարավորինս ուժեղ հազալ: Հազը պետք է կրկնվի յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ: Սա կստիպի, որ սիրտը շարունակի սեղմվել և արյան շրջանառությունը կանգ չի առնի: Բացի այդ, ամեն հազից առաջ խորը շունչ քաշելը հագեցնում է թոքերը թթվածնով: Այս կերպ մարդը ժամանակ կունենա շտապ օգնություն կանչելու համար:
2. Բացի այդ, հարկավոր է ազատել պարանոցի հատվածը հագուստից և նստել արմնկակալերով աթոռին կամ պառկել այնպես, որ գլուխը փոքր ինչ բարձր լինի:
3. Սրտի նոպայի դեպքում հարկավոր է ընդունել 0.25 գրամ ասպիրին (ծամել ու կուլ տալ) և 0.5 գրամ նիտրոգլիցերին: Ասպիրինը կկանխի զարկերակի արգելափակումը, իսկ նիտրոգլիցերինը կնվազեցնի արյան ճնշումը: Նիտրոգլիցերինը հարկավոր է խմել միայն մեկ դեղահաբ, այլապես այն էլ ավելի կվատացնի վիճակը: Դեղահաբերը պետք է ընդունել մի բաժակ ջրով: Սրտի նոպայի դեպքում խորհուրդ չի տրվում այլ դեղահաբեր ընդունունել, քանի որ դրանք կարող են պարունակել կոֆեին, որն այդ վիճակում հակացուցված է:
4. Նախաուշագնացային վիճակի դեպքում հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կանչել և դեղահաբեր ընդունել: Անհրաժեշտ տեղեկատվությունը հարկավոր է բարձր ու հստակ ասել, ինչպես նաև նշել, թե ինչն է խնդիրը: Այս դեպքում ամենակարևորը խուճապի չմատնվելն է, քանի որ դրանից կախված է սեփական կյանքը: Բացի այդ, այս վիճակում սիրտը պարզապես կարող է չդիմանալ ավելորդ անհանգստությանը:
5. Հարկավոր է նաև հիշել խորը շնչառության մասին, ինչը կօգնի պահպանել հանգստությունն ու ազատվել նյարդային լարվածությունից:
6. Բժիշկերի ժամանելուն պես հարկավոր է ցույց տալ նրանց ընդունած դեղահաբերը: Շատ ավելի ճիշտ կլինի, եթե այդ դեղահաբերն ու բժշկական քարտը լինեն ձեռքի տակ՝ հատկապես, եթե սրտի հետ կապված խնդիրներ նախկինում էլ են գրանցվել:
7. Մինչ բժիշկների գալը ոչ մի դեպքում չի կարելի կանգնել, քայլել, որևէ բան ուտել կամ ծխել՝ նույնիսկ, եթե վիճակը կայունացել է:
Բացի այդ, անհրաժեշտ է տանն անպայման սրտի հիվանդությունները բուժող դեղամիջոցներ ունենալ: Ասպիրինն ու նիտրոգլիցերինն այն դեղամիջոցներ են, որոնք պետք է լինել յուրաքանչյուր դեղատուփում:
Նաև չպետք է մոռանալ հոգ տանել սրտամկանի մասին: Առողջ սրտանոթային համակարգ ունենալու համար հարկավոր է չչարաշահել ալկոհոլը, ծխախոտն ու սուրճը, ինչպես նաև կատարել թեթև ֆիզիկական վարժություններ:
Շատ մեծ նշանակություն ունի նաև առողջ քունն ու հանգիստը, ուստի հարկավոր է շատ քնել և դադարել անհանգստանալ մանրուքների պատճառով: