Գլխամաշկի քորի առաջացման չորս հիմնական պատճառները…Դրանցից հեշտությամբ կարելի է ազատվել։Գլխամաշկի քորը կարող է
իսկապես բարկացնել և նույնիսկ մեր հանգիստ կյանքը վերածել կենդանի դժոխքի:Այս խնդրի մասին ընդմիշտ մոռանալու համար նախ պետք է զբաղվել դրա հիմնական պատճառներով: Ահա անհանգստացնող քորի 4 հիմնական աղբյուրները.
1․ Թեփ
Այն բաղկացած է գլխի մաշկի հնացած էպիթելային բջիջներից, որոնք մահանում են բնական ծերացման արդյունքում։ Թեփը բերում է ոչ միայն էսթետիկ բազմաթիվ խնդիրների, այլ նաև հանգեցնում է անտանելի քորի։
2․ Անհամապատասխան կոսմետիկա
Սխալ ընտրված մազերի միջոցները նույնպես կարող են հանգեցնել գլխի քորի առաջացման: Սովորաբար դա պայմանավորված է մար մնի ալերգիկ ռեակցիայով շամպունի կամ այլ կոսմետիկ արտադրանքի նկատմամբ, որն արտահայտվում է քորով։
3․ Սխալ դիետա
Անհավասարակշռված դիետան ենթադրում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների խախտում, և գլխի քորը կարող է լինել դրա անսարքության հետևանքներից մեկը:
4․ Մկանային լարվածություն
Դուք կզարմանաք, բայց ուսերի, մեջքի և պարանոցի մկանների կոշտությունը կարող է նաև գլխի քոր առաջացնել։
Ապրեք առողջ։