Լեգենդար Բարբարա Սթրեյզանդը նոր լուսանկար է հրապարակել որդու հետ

Լեգենդար Բարբարա Սթրեյզանդը նոր լուսանկար է հրապարակել որդու հետ։

Մայրերի օրվա արթիվ նա ինստագարամյան իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել, որտեղ իր միակ որդու՝ Ջեյսոն Գուլդի, հետ ձեռք-ձեռքի բռնած, մեղմ ու ջերմորեն ժպտում են։ Միայն տեսնեք, թե որքան է նրա որդին նմանվել մորը

Կենդանի լեգենդ Բարբրա Սթրեյզանդը միշտ մեծ սիրով է վերաբերվել իր միակ որդուն՝ Ջեյսոն Գուլդին։

Մայրերի օրը նա կիսվել հուզիչ լուսանկարով, որտեղ նա և որդին ժպտում են՝իրար ձեռք բռնած։ Ջեյսոնը ծնվել է 1966 թվականին՝ Սթրեյզանդի և Էլիոթ Գուլդի ընտանիքում, բայց ծնողների բաժանության պատճառով՝ հիմնականում մեծացել է մոր հետ։

Նրանց ամուսնալուծությունը չի խանգարել սերտ կապի պահպանումը՝ ինչպես մոր, այնպես էլ հոր հետ։

Որպես երաժիշտ, Ջեյսոնը երկար ժամանակխուսափում էր փառքից, նախընտրելով հանգիստ կյանք։ Նրա համասեռամոլ լինելը, սակայն, տարակուսանք չի առաջացրել մոր մոտ, ով միշտ լիակատար աջակցություն է ցուցաբերել նրան։

Հոր դեպքում դա այլ կերպ էր, քանի որ նա սկզբում չհավատաց ու մտածում էր, որ դա անցողիկ փուլ է։ Բայց հետո նա ընդունեց որդուն։

Ջեյսոնը հաճախ ասում է, որ ինքը չի ուզում լինել հանրային ուշադրության կենտրոնում, ինչը գալիս է նրա մանկության շրջանում՝ լուսանկարիչների անդադար հետապնդումներից,։ Չնայած այդ բոլորին՝ նա այժմ հաճախ է հանդես գալիս մոր հետ՝ անգամ բեմում։

Նրանց հարաբերությունները անսասան են՝ ապացուցելով, որ սերն ու աջակցությունը մոր և որդու միջև միշտ անվերապահ են։

Leave a Comment