Տարեց կինը ծերանոցում էր: Այդ օրը նրա տարեդարձն էր: Լրանում էր նրա 70 տարին: Բայց զավակներից ոչ մեկը, ոչ դուստրը, ոչ որդին չեկան նրան շնորհավորելու,: Միայն բու ժքույրերից մեկը շնորհավորեց և նույնիսկ փոքրիկ նվեր մատուցեց։ Նա տ խուր նստել էր պատուհանի մոտ ու սպասում էր, հույս ուներ, որ զավակներից կամ թոռներից մեկը կհիշի իր մասին: Նա ապրում էր իր տանը: Բայց մի օր որդին իր ընտանիքի հետ տեղափոխվեց իր մոտ, քանի որ վաճառել էր իր բնակարանը: Մայրը սիրով ընդունեց նրան, բայց որոշ ժամանակ անց նա զգաց, որ որդու վերաբերմունքն իր նկատմամբ փոխվել է:
Հարսը մշտապես դժ գոհ էր: Նա զգում էր, որ որդին ու հարսը ինչ-որ բան են պլանավորում: Մի օր էլ որդին հայտնեց, որ որոշել է նրան տանել ծե րանոց, որպեսզի հանգստանա, բուժում ստանա։ Ավելին համոզում էր, որ այնտեղ տարեց կնոջ համար ավելի լավ կլինի: Մայրը, սրբելով ար ցունք ները, վշ տա ցած հարցրեց. — Ուզում ես ինձնից ազատվե՞լ, ծերանո՞ց ես տանում, որդիս: Որդին գլուխը կախեց, չկարողացավ նայել մոր աչքերի մեջ: — Ոչ, ոչ, ընդաամենը մի քանի ամսով, այնտեղ քեզ համար շատ լավ կլինի: :
Բայց ահա շուրջ 10 ամիս է, որդին չի հիշել մոր մասին: Նա աշխատակիցներից մեկին խնդրեց պարզել, թե ինչու որդին չի գալիս տեսակցության: Պարզվեց, որ որդին վաճառել է բանակարանն ու ընտանիքի հետ տեղափոխվել է ուրիշ քաղաք: : Այժմ նա նստած հիշում էր, թե ինչպիսի դժ վարությամբ է նա մեծացրել իր երկու երեխաներին, աշխատում էր գիշերային հերթափոխում, որպեսզի ավելի բարձր աշխատավրձ ստանար: Որդուն ու դստերը ուսման է տվել, որ լավ մարդ դառնան: Բայց նրանցից ոչ մեկը չէր հիշում մոր մասին: