«Մայր» բառն ասելիս ի՞նչ մտածեցիր
Երկի՞ր, տիեզե՞րք, ամենն ուզեցի՞ր
Ի՞նչ էիր կարծում, ո՞վ կմոտենար
Երբ օրորոցում «մամա» կանչեցիր
Մանուկը մոր մեջ Աստծուն է տեսնում
Մայրական սերն է Աստծուն հիշեցնում
Թույլ ցավից անգամ երեխան լացի
Կյանք չի տա ոչ ոք իր մորից բացի