Տներում ջեռուցումը միացնելուց հետո տան անդամների տրամարդությունն իսկույն բարձրանում է: Սակայն որպեսզի ստիպված չլինեք ամսվա վերջում հսկայական գումար վճարել, ցանկալի է կիրառել այս հնարքները:
Ահա թե ինչպես կարող եք պարզ հնարքների շնորհիվ բարձրացնել տան ջերմաստիճանը ու խնայել գումարը:
Հետևեք, որ պատուհանների ու դռների շրջանակների վրա չլինեն անցքեր, որոնցով դուրս կգնա տաք օդը: Անցքերը կարող եք փակել հերմետիկ կամ սովորական թղթով, ավելորդ չի լինի տաք ծածկոցն ու գորգը՝ տան շեմի մոտ գցված:
Եթե դրսում արև է, մի կողմ տարեք վարագույրը: Անգամ ձմռանը դրա շնորհիվ կարող եք բարձրացնել տան ջերմաստիճանը 2-3 աստիճանով: Իսկ ահա երբ արևը մայր մտնի, փակեք պատուհանները մուգ վարագույրերով:
Լոգանք ընդունելուց հետո բաց թողեք լոգասենյակի դուռը. տաք ու խոնավ օդը կտաքացնի տարածությունը:
Եթե պատրաստել եք ջեռոցի մեջ, անջատելուց հետո բաց թողեք դուռը, դա կօգնի տաքացնել խոհանոցը:
Գորգերը լավ են պաշտպանում ներքևից եկող սառը օդի ներթափանցումից:
Մարտկոցները պիտի ազատ լինեն, ցանկալի է բարձրացնել վարագույրերը, որ տաք օդը անարգել ներս գա: