Տղես կտրականապես հրաժարվում ա սովորել: Ասում ա, չեմ սովորի ու վերջ: Նույնիսկ մի անգամ ապտակել եմ, բայց օգուտ չունի: Ասում եմ, բա ինչ ապագա կունենաս, ինչ ես անեու հետագայում, եթե չսովորես մարդ չես դառնա: Ասում ա ես չեմ ուզում մարդ դառնամ, ուզում եմ միլիարդատեր դառնամ: Ասում ա ծույլիկները փողատեր են դառնում, իսկ սովորողները գնում են 100 000 դրամով աշխատում են:
Հետո էլ շուռ եկավ ինձ ասում ա. Դու էլ, պապան էլ դիպլոմ ունեք, բայց մենք մի կերպ ենք ապրում, իմ ընկեր Սամոյի պապան դպրոցում ծույլիկա եղել, բայց էսօր երկու հատ ջիփ ունի, երեք հարկանի տուն ունի ու լիքը փող: Ես ուզում եմ իրա նման հարուստ լինեմ, չեմ ուզում ձեր նման աշխատավարձով ապրեմ:
Չգիտեմ ոնց տղայիս բացատրեմ, որ պետք ա սովորել, որ գիտելիքը մարդուն պետք ա: Մի կողմից հասկանում եմ նրան, էդ հակասությունը մեր իրականության անբաժանելի մասն ա դարձել: Գիտնականները մի կերպ են ապրում: Տղես ինձ ասում ա. Կարա՞ս ինձ հարուստ գիտնական ցույց տաս: Ես չկարողացա: Չգիտեմ ինչ անել, ոնց վարվեմ: