Հարսս եկած օրվանից էլ հետս սառն ա շատ: Հիմա ավելի սառն ա: Թոռս նորա ծնվել, ինչ հարց լինումա, ինձ չի դիմում, չի հարցնում, միանգամից զանգումա մորը: Մերն էլ վազում գալիսա, սկսում ուղղություն ցույց տալ: Դե ձայն չեմ հանում, ասում եմ ինչքան ես եմ տատիկ, էնքան ինքը: Բայց մեկ-մեկ ինքս իմ մեջ նեղվում եմ, որ ինձ բանի տեղ չի դնում:՝
Ինչի 3 երեխա եմ մեծացրել պահել, կարողա չկարողանամ օգնեմ իրան, կամ խորհուրդ տամ: Մի բան էլ, որ ասեմ, ասումա՝ մամաս ասելա տենց չանեմ, սենց անեմ:
Մի օր շատ էի նեղվել, տղուս ասեցի, բայց նենց, որ վեճ չլինի: Ասեցի՝ կինդ ինձ չի վստահում, անընդհատ մորնա կանչում, հարցնում, կիսվում, ինչ էլ ասեմ, ասումա մամաս ոնց ասի տենց կանեմ: Տղես ֆռաց ինձ ասեց՝ մամ ջան, կլինի էտ թեմաներով ինձ չզբաղացնեք, ասումա դու էլ քոնը ասա, չի լսում, քո համար նստի:
Չկերան թոռանդ, մաման ինքնա, ինչ ուզումա, թող տենց էլ անի: Մի խառնվի, ինձ էլ մի խառնի: Տղես էլ, որ սենց ասեց, ինձ շատ վիրավորված զգացի: որոշեցի մի քանի շաբաթով գնամ աղջկաս մոտ ապրեմ: Համ թոռներիս եմ կարոտել, համ էլ կցրվեմ: Սենց ոչ մեկի ինձ բանի տեղ չի դնում: