Էս տաքսիստներն արդեն համը հանում են: Խոսքս բոլորին չի վերաբերվում, բայց մեջները ն ագլիները շատ են: Ես հաճախ եմ տաքսիից օգտվում, կարամ ասեմ, համարյա ամեն օր: Ու շատերի մոտ մանրադրամ չի լինում: Կամ էլ, անգիր են արել, ասում են, մանր չունեմ, որ սդաչի չտան: Չեմ ասում, որ հեշտ գործա, մանավանդ մեր երթևեկության մեջ շատ դժ վար ա: Բայց էդ չի նշանակում, որ նագլիավարի պիտի թեյավճար ուզեն: Երեկ տաքսի կանչեցի, հասանք տեղ, 700 դրամ էր կազմել: Տվեցի 700 դրամը ու իջնելուց ասեցի մերսի:
Մունաթով ասում ա մերսիով տուն չես պահի: Զարմացած նայեցի, ասեց. Ի՞նչ ես վրես նայում, բա թեյավճար չկա: Ասեցի. Ի՞նչ թեյավճար: Դուռը շրխկացրի ու գնացի: Չեմ հասկանում, ինչի՞ պիտի թեյավճար թողնեմ: Բացի էդ թեյավճարը պիտի իմ կամքով թողնեմ, այլ ոչ թե ինքը պահանջի: Ուզում էի զանգեի իրանց օֆիս ու բողոքեի, բայց փոշմանեցի: Չուզեցի վատություն անեմ, կարող ա դրա համար գործից ազատեն ու կստացվի, որ ես իրա ընտանիքին վատություն արեցի: Հետո էլ, ինչ լինում ա, ասում են երկիրը երկիր չի: Ախր երկիրն ինչ կապ ունի: