Յոթ ամիս առաջ երեխա եմ լույս աշխարհ բերել, երեխան ցանկալի էր, երկար սպասված, բոլորն ուրախ էին, որ նրան տեսան, բայց ես նրան չեմ սիրում, վախենում եմ նրան դժբա խտացնել: Սկզբում երեխան գիշերը չէր քնում, բայց ցերեկը քնում էր: Հիմա նա չի քնում ոչ ցերեկը, ոչ էլ գիշերը: Գիշերը նա քնում է միայն այն ժամանակ, երբ ես նրան գրկում եմ: իմ գրկում, բայց ես ինչքա՞ն կարամ նստած մնամ գիշերը: Ցերեկը նա արթնանում է կես ժամը մեկ։
Ես կա տա ղում եմ, որ իրա լացը լսում եմ, ուզում եմ հար վածել նրան, ուզում եմ վերցնել ու պատերով տալ, ու մի օր երևի կանեմ: Էլ չեմ դիմանում: Կիսուրս ծակ պրոֆեսորություն ա անում ու ասում ա էդ կոչվում ա հետծննդյան դեպրեսիա: Ասեցի, էլ գլուխս մի տար, կամ տար պահի, կամ էլ տեսնեմ ովա ուզում կտամ իրան: Մամաս ասում ա, եթե նման բան անես, անունդ չեմ տա: Բայց ինչ անեմ ներվերս չի հերիքում, վա խե նում եմ, որ մի օր ես կվն ասեմ երեխուն: Ես ուզում եմ հանգիստ ապրեմ, առաջվա պես ընկերուհիներիս հետ գնամ կաֆե, նստեմ: