Մենակ կին եմ, երեխեքս դրսում են ապրում ու ոչ էլ միտք ունեն էսքանից հետո գան Հայստան: Ես էլ էս իմ եքա տան մեջ մենակ եմ ապրում: կողքս նորմալ խելքը գլխին հարևան էլ չկա, որ շփվեմ հետը: Ոչ մեկի երեսը չեմ էլ ուզում տեսնեմ, նենց բաներ են խոսում ու անում: Բայց հասկացա, որ շփման կարիք ունեմ ու կուզեի, որ տանս մեջ էլի մարդիկ լինեին:
Ինչքան մենակ ապրես լավ: Որոշել եմ տունս շատ չնչին վճարով վարձով տամ: Գիտեմ, որ հիմա վարձով տուն գտնելն ահավոր բարդ բանա դառել մանավանդ խելամիտ գներով:
Իմ ասած գինը խելամիտից էլ ցածր ա: Ամեն պայմանն ունեմ, սենյակներ ունեմ 2 հատ ազատ, մենակ թե պիտի իմ ասած պայմաններին ու կետերին համապատասխանի ուզողը
Ուրեմն սենց պայմաններով իմ տունը վարձակալելը կարժենա 20 հազար դրամ, եթե դուք համաձայնվեք համատեղ ապրել ինձ հետ: Ցանկալիա, որ կամ ուսանողներ կամ էլ կանայք լինեն վերջին տարբերակ՝ փոքր ընտանիք, տղամարդն էլ ձեռքի շնորհք ունենա, որ մի բան փչանա փող չտանք արհեստավորին:
Կանայք ինձ պիտի օգնեն տան հարցերում: Տան համար առևտուրը, մաքրությունը անեն, եփութափն անեն ու պարտադիր տանը պիտի միշտ համով խմորեղեն լինի: Տանս դիմաց այգի կա ընտիր ծառներ ունեմ, պիտի հավաքեն բերքը ու զակատներս անեն:
Հա մեկ էլ աղջիկներից ինձ պիտի օգնեն, որ միշտ ֆորմի մեջ լինեմ, ունքերս հանեն ամեն 20 օրը մեկ, մազերս ներկեն ու ֆենեն: Կոմունալները սաղ ձեր վրա, ուտել բան համատեղ, մեկումեջ ես էլ կանեմ առևտուր տան համար:
Ինչին ասում եմ ձեռ չտալ ուրեմն ձեռք չեք տալիս: Մնացած մանրուքները արդեն տեղում կհասկանանք: Մեկ էլ պիտի փնթի չլինեք, վրաներիցդ հոտ չգա: Բայց դա չի նշանակում, որ ամեն օր պիտի լողանաք ու ջուր ու գազ օգտագործեք: Լողանում ենք շաբաթը մի անգամ ու 15 րոպեից ոչ ավել: Նենց պայմաններ են հիմա, որ պիտի խնայողաբար օգտագործել ամեն ինչ, դեմը ձմեռ ա:
Հյուր չենք բերում տուն, նենց գին եմ ասում, որ կարելի ա ասել դուք եք հյուր իմ տան մեջ, ուր մնաց հյուր բերեք: Իսկ մարդկային հատկանիշներից՝ պիտի լինեն բարի, հայրենասեր, մարդասեր, ու շատ աշխատասեր ու սովորող: Եթե ուսանող լինեք ուրեմն մեծ գրադարան ունեմ, ու պարտադիր պիտի կարդաք իմ սիրած գրքերը ու հետո քննարկենք:
Կանայք պիտի հայկական հիմար սերիլաները չնայեն, չբամբասեն ու էս ներկա չեղածներին չպաշտպանեն իմ մոտ ու նախկին ներկա չանեն: Էսքան բան տեղից լարված վիճակա սաղիս մոտ, չգիտենք վաղը գլխներիս ինչ են բերելու, դրա համար համոզվեք, որ էս պայմաններին կդիմանաք ու նոր որոշեք: Սիրով սպասում եմ: