Այնքան հեշտ է պատրաստվում, ստացվում է համեղ և նուրբ, որ կցանկանաք ամեն օր պատրաստել։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
կրեմի համար․
շաքարավազ՝ 1 բաժակ
ձու՝ 1 հատ
ալյուր՝ 1ճ․գ․
գոլ կաթ՝ 1 բաժակ
կարտոֆիլի կրախմալ՝ 1/2 ճ․գ․
կարագ՝ 200գ
տորթի հիմքի համար․
թխվածքաբլիթ՝ 420գ
զարդարելու համար․
կակաո
Ինչպես պատրաստել․
Կրեմի համար․ հարել շաքարավազն ու ձուն։ Ավելացնել ալյուրը, կրախմալը և գոլ կաթը։
Խառնել և դնել կրակին։ Եփել թույլ կրակի վրա՝ անդադար խառնելով։ Պիտի ստացվի թթվասերի խտության զանգված։
Թողնել, որ սառի, կարագ ավելացնել և հարել։ Ուղարկել սառնարանը։
Մոտ կես ժամ անց անցնել տորթը հավաքելուն․ ֆորմայի մեջ մի շերտով դնել թխվածքաբլիթներ, կրեմ քսել, կրկին թխվածքաբլիթ դնել և պատել կրեմով։ Ստացվում է 4-6 շերտ՝ կախված ձեր ֆորմայի չափից։
Վերջին շերտին կրեմ քսել և փոքր մաղիչով կակաո ցանել։
Առնվազն 3 ժամ թողնել սառնարանում և մատուցել։
Картинки по запросу “Торт А-ля тирамису очень вкусно”
Բարի ախորժակ։